Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշմամբ` Լոնդոնի խորհրդանիշը դարձած ժամացույցով մեծ աշտարակը` Բիգ Բենը, կվերանվանվի Էլիզաբեթի աշտարակ` ի պատիվ թագուհու գահակալության 60-ամյակի: Ադամանդե հոբելյանի առիթով թագուհուն այդ ընծան մատուցած խորհրդարանականները համոզված են, որ ժողովուրդը դեռ երկար աշտարակը կկոչի Բիգ Բեն, այնուամենայնիվ, ինչպես վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսնակն է հայտարարել, անվան փոփոխությունը հոբելյանական տարում արժանի տուրք է թագուհուն և այն ծառայություններին, որ նա 60 տարում մատուցել է երկրին: